18 մարտի 2013 - 17:08 AMT
Սոմալիի մայրաքաղաքում ահաբեկչության արդյունքում 8 մարդ է զոհվել

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Al Jazeera հեռուստաընկերությունը, առնվազն ութ մարդ է զոհվել: Պայթուցիկ սարքը տեղադրված էր ավտոմեքենայում: Ոչ մի խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: