Սիրիական հակամարտությունը, հավանաբար, դեռ երկար կտևի, գտնում է Բաշար Ասադը

Սիրիական հակամարտությունը, հավանաբար, դեռ երկար կտևի, գտնում է Բաշար Ասադը

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ սիրիական հակամարտությունը, հավանաբար, դեռ երկար կտևի, հայտնել է «Ինտերֆաքսը» լիբանանյան As-Safir թերթի վրա հղումով:

«Պայքարը երկար է լինելու, քանի որ մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ, որին չեն կարողանում հաղթել ամբողջ աշխարհի ուժերը»,-ասել է Սիրիայի նախագահը: «Սակայն, մեր վիճակը բարելավվել է ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ ռազմական»,-ասել է նա:

Ասադն ասել է, որ իշխանությունները պատրաստ են երկխոսության չզինված ընդդիմության հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---