ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայակազմի օպերատիվ հավաքի ժամանակ քննարկվել է Արցախի հիմնախնդիրը

ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայակազմի օպերատիվ հավաքի ժամանակ քննարկվել է Արցախի հիմնախնդիրը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի և բարձրագույն սպայակազմի ամենամյա օպերատիվ հավաք: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հավաքի ընթացքում դասախոսություններով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Դասախոսությունները վերաբերում էին տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի տնտեսության զարգացման, տնտեսական դոկտրինին, ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներին:

Հավաքի ընթացքում քննարկվել են նաև Արցախյան հիմնախնդրին, ռազմավարական զարգացման խնդիրներին, արտաքին քաղաքականության, զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի, մարտական պատրաստության և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին առնչվող հարցեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---