ՆՓԱԿ-ում տեղի կունենա Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Հրապարակ նկուղ» գրքի շնորհանդեսը

ՆՓԱԿ-ում տեղի կունենա  Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Հրապարակ նկուղ» գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Մարտի 20-ին Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում տեղի կունենա Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Հրապարակ նկուղ» գրքի շնորհանդեսը:

Գիրքը պարունակում է 1981-1992 թվականներին գրված և 1985-1992ին մամուլում մասամբ հրապարակված գործեր, որոնք պատկանում են տարբեր ժանրերի՝ հրապարակախոսական կամ գրականագիտական հոդված, պատմվածք, էսսե, ինտերվյու, նաև՝ արձակի թարգմանություն: Անցյալի տեքստերը և նրանց պատմությունը մեկնաբանվում են վերջերս գրված ծավալուն ծանոթագրություններում:

Գրքի հերոսներից են Հրանտ Մաթևոսյանը, Աղասի Այվազյանը, Վահագն Գրիգորյանը,կինոռեժիսորԿարենԳևորգյանը, Յուրի Տրիֆոնովը, Միխայիլ Բախտինը, Ռոման Բալայանը և այլք: Շնորհանդեսի կազմակերպիչը ՍՄԻԼ հիմնադրամն է, որը նպատակ ունի Հայաստանում խթանել սոցիալ-մշակութային իննովացիաններ հասարակական կյանքի ոլորտներում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---