Դեղին հիմնագույնի համարանիշերի տրման համար տաքսիների վարորդները այլևս չեն վճարի 17 000 դրամ

Դեղին հիմնագույնի համարանիշերի տրման համար  տաքսիների վարորդները այլևս չեն վճարի 17 000 դրամ

PanARMENIAN.Net - Մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների ոլորտի զարգացման բարեփոխումների ընթացքում, հաշվի առնելով կուտակված փորձը և բողոքները, ընդառաջելով ներկայացված բազմաթիվ առաջարկությունները, մշակվել են կանոնակարգային նոր մոտեցումներ՝ ուղղված վարորդների աշխատանքի դյուրացմանը, ադմինիստրատիվ-բյուրոկրատական միջամտությունների առավելագույն կրճատմանը, գրանցման, աշխատանքի և սպասարկման պայմանների բարելավմանը:

Մարտի 18-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կատարված փոփոխությունները ներկայացրել են Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը, ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը, կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն»-ի տնօրեն Արմեն Եղիազարյանը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը տեղեկացրել է, որ փաթեթում ներառված փոփոխությունների համաձայն՝ հանվելու է դեղին հիմնագույնի համարանիշերի պահանջը, որը փոխարինվելու է ինքնակպչուն ներդիրներով: «Դեղին համարանիշերն առաջին հերթին կատարում էին վերահսկողական գործառույթ, այս դեպքում տրանսպորտի և կապի նախարարությունը կտրամադրի ինքնակպչուն ներդիրներ, որոնք թույլ կտան հասկանալ, որ տվյալ տաքսիները գործում են օրենսդրական դաշտում»,- նշել է նա:

Տաքսոմոտորային փոխադրումներ իրականացնողները դեղին հիմնագույնի համարանիշերի տրման համար այլևս չեն վճարի 17 000 դրամ:

Կատարված փոփոխություններով՝ կբարելավվի և կպարզեցվի լիցենզիայի հատկացման գործընթացը. ներկայիս 30 օրվա փոխարեն լիցենզիա կտրամադրվի փաստաթղթերը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---