Բնապահապանության նախարարությունը հուշագիր է ստորագրել նորվեգական ընկերության հետ

Բնապահապանության նախարարությունը հուշագիր է ստորագրել նորվեգական ընկերության հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի բնապահապանության նախարար Արամ Հարությունյանը ընդունել է «Բնության պահպանության նորվեգական ընկերություն» կազմակերպության անդամ Սեսիլ Օրեստիսին և «Տապան» Էկո-ակումբի նախագահ Հրանտ Սարգսյանին:

Կարևորելով համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ՝ նախարարը Օրեստիսին հայտնել է, որ բնապահապանության ոլորտում հասարակական կազմակերպությունները բավականին ակտիվ են և «Տապան» Էկո-ակումբը այն կազմակերպություններից է, որի հետ նախարարության համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի:

Հանդիպման ավարտին ստորագրվել է համագործակցության եռակողմ հուշագիր: Հուշագիրը կնքել են ՀՀ բնապահանության նախարության կողմից նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը, «Բնության պահպանության նորվեգական ընկերություն» կազմակերպության կողմից Օրեստիսը, իսկ «Տապան» Էկո-ակումբից Սարգսյանը:

Հուշագրի նպատակն է սատարել ՀՀ հանրակրթական հաստատությունների, ուսուցիչների և սովորողների բնապահապանական տեղեկացվածության, էկոկրթության և գործնական ունակությունների զարգացման էներգիայի և ռեսուրսների խնայողաբար օգտագործման և շրջակա միջավայրի հետ բնականոն հարաբերվելու կարողությունների բարձրացմանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---