Վարդան Սեդրակյանը կալանքի տակ կմնա

Վարդան Սեդրակյանը կալանքի տակ կմնա

PanARMENIAN.Net - ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի փաստաբանի վերաքննիչ բողոքը՝ պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։ Վարդան Սեդրակյանի ֆեյսբուքյան էջում պարզաբանվում է, թե «ինչ պատճառաբանություն է բերվել քրեական հետապնդման մարմինների կողմից այն հարցադրման կապակցությամբ, որ Վարդան Սեդրակյանի կալանավորմամբ խախտվել է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 87 հոդվածը»: Մասնավորապես, ասվում է.

«Քրեական հետապնման մարմինների կարծիքով, Ընտրական օրենսգրքի 87 հոդվածի իմաստով այս քրեական գործի համատեքստում Հանրապետության Նախագահի թեկնածու են հանդիսացել միայն Րաֆֆի Հովհաննիսյանը և Անդրիաս Ղուկասյանը: Այդ պատճառաբանությունը գտնում ենք անհիմն, քանի որ.

1) Ընտրական օրենսգրքի 87 հոդվածը գրված է շատ պարզ և դրանում հակասություններ չկան: 2) Եթե, այնուհանդերձ, Ընտրական օրենսգրքի 87 հոդվածը պետք է մեկնաբանվի դրանում հակասությունների առկայության առումով, ապա «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 24 հոդվածի 7-րդ մասի համաձայն հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ նույն իրավական ակտի տարբեր մասերի միջև հակասության դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ հարաբերություններում պետք է կիրառեն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախընտրելի նորմատիվ իրավական ակտը կամ դրա մասը»:

Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---