Սերժ Սարգսյանը չի գնա Ազատության հրապարակ

Սերժ Սարգսյանը չի գնա Ազատության հրապարակ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է մի շարք հեռուստաընկերությունների ներկայացուցիչների ու պատասխանել նրանց հարցերին։ Նախագահն անդրադարձել է նաև ներքաղաքական իրավիճակին: Ինչպես հայտնում է «Երկիր Մեդիա» հ/ը, նա վստահեցրել է, որ չի այցելի Ազատության հրապարակում հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանին, հավելելով, որ վերջինիս հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էին ձեռք բերել միմյանց գրավոր առաջարկներ ներկայացնելու մասին:

Ըստ նախագահի՝ Հովհաննիսյանն այդպես էլ չի ներկայացրել իր առաջարկներ, իսկ իր ուղարկած գրավոր առաջարկները հետ է ստացել՝ վրան խաչ քաշած:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---