18 հոկտեմբերի 2005 - 16:44 AMT
ՀՀ ՊՆ ղեկավար. Ադրբեջանում կայանալիք ընտրությունները չեն ազդի Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա
«Եթե Ադրբեջանում հաղթի ընդդիմությունը, ապա բանակցային գործընթացը ղարաբաղյան խնդրի շուրջ մենք ստիպված կլինենք սկսել սկզբից»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Ըստ նախարարի, եթե հաղթի իշխանությունը, ապա բանակցային գործընթացը կշարունակվի: Ընդ որում Սերժ Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանում կայանալիք ընտրությունները չեն ազդի Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա: