19 մարտի 2013 - 12:05 AMT
Հարցում. Վենեսուելայի բնակչության 49 տոկոսը մտադիր է քվեարկել Մադուրոյի օգտին

Ուգո Չավեսի մահվան պատճառով Վենեսուելայում նշանակված արտահերթ նախագահական ընտրություններում բնակչության մոտ կեսը մտադիր է քվեարկել Նիկոլաս Մադուրոյի օգտին: Այդ մասին են վկայում հասարակական հարցման արդյունքները, հայտնում է Associated Press-ը:

Վենեսուելայի բնակչության 49,2 տոկոսը մտադիր է քվեարկել Մադուրոյի օգտին, այն դեպքում երբ ընդդիմադիր Կապրիլեսի օգտին մտադիր է քվեարկել 34,8 տոկոսը: Ինչպես նշում են փորձագետները, Մադուրոյին հիմնականում սատարում են զգացմունքային պատճառներով, կապված Չավեսի մահվան հետ: Քվեարկության առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 14-ին: