19 մարտի 2013 - 11:30 AMT
2012թ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակազմի սոցապահովության ծախսերը կազմել են 84 մլն դրամ

2012 թվականին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակազմի սոցիալական ապահովության գծով ծախսերը կազմել են ավելի քան 84 մլն ՀՀ դրամ, որը 2011 թվականի համեմատ ավելացել է 31.0%-ով, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Աշխատակազմի սոցիալական ապահովության ծրագիրը գործում է 2010 թվականից, որի հիմնական նպատակներն են` անձնակազմի սոցիալական պաշտպանվածության աստիճանի բարձրացումը, առանցքային մասնագետների նշանակումը և աշխատակիցների մեջ վաղվա օրվա նկատմամբ վստահության ամրապնդումը: Բանկի աշխատակիցների սոցիալական ապահովության համակարգը նախատեսում է տարբեր տեսակի սոցիալական երաշխիքներ ու արտոնություններ, ինչպիսիք են`լրացուցիչ վճարովի արձակուրդների տրամադրում (ինչպես չնորմավորված աշխատանքային օրվա, այնպես էլ կենցաղային հարցերի լուծման համար), նյութական օգնություն` ամուսնության, հոբելյանի, երեխայի ծննդյան առթիվ, ինչպես նաև բազմազավակ ծնողներին և հաշմանդամ երեխաներ խնամող աշխատակիցներին, աշխատակցի բուժման (այդ թվում` արտասահմանում), ընտանիքի անդամի մահվան դեպքում: Բանկն իր աշխատակիցներին տրամադրում է նաև հասցեական նյութական օգնություն ֆորս-մաժորային հանգամանքների դեպքում (դժբախտ պատահարի, գույքի կորստի, մոտ հարազատների բուժման և այլ դեպքերում): Բացի այդ, աշխատակցին վճարվում է նյութական օգնություն կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ, լրացուցիչ արձակման նպաստ, կենսաթոշակին անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվելու և այլ դեպքերում: Բանկի այն աշխատակիցներին, ովքեր երեխայի խնամքի համար արձակուրդի մեջ են, մինչև երեխայի երեք տարին լրանալը վճարվում է ամենամսյա նպաստ: 2012թ. ընթացքում հատկացվել է թվով 114 օգնություն:

Ավելին, Բանկի աշխատակիցներին ամենամյա հիմնական վճարովի արձակուրդի հետ տրամադրվում է նյութական օգնություն: 2012թ-ին նշված նյութական օգնությունից օգտվել է ավելի քան 380 աշխատակից:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ-ին, որի 100% բանժնետերն է հանդիսանում խոշորագույն ռուսաստանյան բանկերից մեկը` “Գազպրոմբանկ” ԲԲԸ-ն: 2012թ. տարեվերջի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցների թիվը կազմում էր 462 (Գլխամասային գրասենյակում` 196 և մասնաճյուղերում` 266 աշխատակից): Բանկն ունի 16 մասնաճյուղ, որից 7-ը` Երևանում և 9-ը` մարզերում: