19 մարտի 2013 - 12:12 AMT
Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը գլխավորում է Դևիդ Բեքհեմը

France Football-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը, որը գլխավորում է Դևիդ Բեքհեմը: Ֆուտբոլիստի եկամուտներն այս տարի կազմել են 36 մլն եվրո:

Այդպիսով, Բեքհեմն առաջ է անցել Լիոնել Մեսսիից, որը երեք անգամ անընդմեջ ճանաչվել էր ամենահարուստ ֆուտբոլիստը: Այս տարի նա վաստակել է 35 մլն դոլար: Երրորդ տեղում է «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն՝ 30 մլն դոլար:

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել ոչ միայն պայմանագրով ստացած եկամուտները, այլ նաև գովազդից ստացածները, հայտնում է sport-express.ru-ն: