19 մարտի 2013 - 13:11 AMT
Բլատեր. Ես կողմ եմ տեխնոլոգիաների կիրառմանը, և ողջ աշխարհն է ինձ հետ համամիտ, բացի Պլատինիից

ՖԻՖԱ նախագահ Յոզեֆ Բլատերը գտնում է, որ բարձր տեխնոլոգիաների կիրառումը ֆուտբոլային խաղերի ժամանակ անհրաժեշտություն է, հայտնում են իսպանական ԶԼՄ-ները:

Մասնավորապես, խոսքը գոլերի հետ կապված վիճահարույց պահերի մասին է: «Ես կողմ եմ տեխնոլոգիաների կիրառմանը, և ողջ աշխարհն է ինձ հետ համամիտ, բացի Պլատինիից: Ընդգծում եմ, որ դրան դեմ է ոչ թե ՈւԵՖԱ-ն, այլ նրա նախագահը: Պլատինին դեմ է տեխնոլոգիաների կիրառմանն անձնական պատճառներով, սակայն, կփոխի իր տեսակետը»,-հայտարարել է Բլատերը: