18 հոկտեմբերի 2005 - 17:13 AMT
Ջ.Էվանս. Դ.Ֆրիդի այցը ՀՀ վերահաստատեց ԱՄՆ շահագրգռվածությունը`
Հարավային Կովկասը խաղաղ եւ բարգավաճ դարձնելու հարցում
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդն ու Լեռնային Ղարաբաղի հարցերով ԱՄՆ հատուկ պատվիրակ Սթիվեն Մանն այսօր կարճատեւ այցով եղան Հայաստանում: Այցի շրջանակներում ամերիկացի դիվանագետները հանդիպումներ ունեցան Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ու արդարադատության նախարար Դա֊վիթ Հարությունյանի հետ: Ակնկալվում է, որ Ֆրիդը եւ Մաննը կայցելեն նաեւ Վրաստան եւ Ադրբեջան: Հայաստանում Դենիել Ֆրիդն ու Սթիվեն Մանը հանդիպումներ ունեցան նաեւ քաղա֊քացիական հասարակության ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում դիվանագետները անդրադարձան հայ-ամե֊րիկյան հարաբերություններին, Հայաստանի ժողովրդավարական բարեփո֊խում֊ներին, պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանը, ԱՄՆ կառավարության աջակցությամբ Հայաստա֊նում իրա֊կա֊նացվող ծրագրերին ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը կազմակերպել էր հատուկ քննարկումներ` կլոր սեղանի շուրջ «Սահմանադրական բարեփոխումներն ու քաղաքական դիրքորոշումը» եւ «Քաղա֊քա֊ցիական հասարակության նախապատրաստումը ետկոնֆլիկտային իրականությանը» թեմաներով: Մեկնաբանելով Դենիել Ֆրիդի այցը` Ջոն Էվանսն ասաց, որ «այն վերահաստատում է Միացյալ Նահանգների կառավարության մեծ շահագրգռվա֊ծությունը` օգնելու Հարավային Կովկասը խաղաղ ու բարգավաճ դարձնելու հարցում: Այցը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հայաստանը նախապատրաստվում է սահմանադրական պատմական հան֊֊րաքվեին ու արդեն սկսում է նախապատրաստվել 2007 եւ 2008 թվականների ընտրությունների ազատ ու արդարացի անցկացմանը», հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: