19 մարտի 2013 - 12:55 AMT
Ժոզե Մոուրինյոն 2012 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է

France Football հրապարակել է 2012 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիչների ցանկը: Վարկանիշի առաջին հորիզոնականում է Մադրիդի «Ռեալի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որի եկամուտները գնահատվում են 14 մլն եվրո:

Երկրորդ տեղում է ՊՍԺ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին 12 միլիոնով, երրորդում է «Գուանչժոուի» մարզիչ Մարչելո Լիպպին 11 միլիոնով:

4-10-րդ տեղերում են Գուս Հիդդինկը («Անժի»), Քեննի Դալգլիշը, Արսեն Վենգերը («Արսենալ»), Ֆաբիո Կապելլոն (ՌԴ հավաքական), Ռոբերտո Մանչինին («Մանչեսթեր Սիթի»), Ալեքս Ֆերգյուսոնը («Մանչեսթեր Յունայթեդ») և Խոսե Անտոնիո Կամաչոն (Չինաստանի հավաքական):