Կանադայում քննարկել են Հայաստանի հետ երկկողմ խորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր

Կանադայում քննարկել են Հայաստանի հետ երկկողմ խորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր

PanARMENIAN.Net - Մարտի 18-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դին Էլիսոնին: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ խորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր, անդրադարձան Հայաստանի և Կանադայի միջև առկա տնտեսական կապերին: Այս կապակցությամբ դեսպան Եգանյանը կարևորեց կանադական ներդրումների ծավալները ՀՀ տնտեսությունում: Դեսպանը նաև կարծիք հայտնեց, որ հայ-կանադական առևտրատնտեսական կապերը զարգացնելու համար առկա են մեծ հեռանկարներ, մասնավորապես` հանքարդյունաբերության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Կողմերը քննարկեցին նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, որի շրջանակներում ՀՀ դեսպանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերը:

Հանդիպման ավարտին դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար` ընդգծելով Թուրքիայի մերժողական քաղաքականության դադարեցման անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---