Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը դուրս է եկել ԵԱ քառորդ եզրափակիչ

Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը դուրս է եկել ԵԱ քառորդ եզրափակիչ

PanARMENIAN.Net - Այսօր Թբիլիսիում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հանդես են գալիս մինչև 66 և 96կգ քաշային կարգերի ազատ ոճի ըմբիշները:

Հայաստանը մինչև 66կգ քաշային կարգում ներկայացնում է ԵԱ 2012թ. բրոնզե մրցանակակիր Դավիթ Սաֆարյանը: 1/8 եզրափակչում Սաֆարյանը հանդիպել է Էրիկ Մաքսիմո Ֆիկեի հետ (Ֆրանսիա):

Առաջին մրցափուլում նա հաղթել է 3:0 հաշվով, իսկ երկրորդում՝ 2:1: Սաֆարյանը դուրս է եկել հաջորդ փուլ, և քառորդ եզրափակչում հայ մարզիկի մրցակիցը կլինի Ալեքսանդր Կոնտոև (Բելառուս)-Սեբաստյան Դաում (Գերմանիա) զույգի հաղթողը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---