Դավիթ Սաֆարյանը ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է

Դավիթ Սաֆարյանը ըմբշամարտի Եվրոպայի առաջնության  կիսաեզրափակչում է

PanARMENIAN.Net - Թբիլիսիում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը: Այսօր հանդես են գալիս ազատ ոճի ըմբիշները մինչև 66 և 96կգ քաշային կարգերում:

2012թ. ԵԱ բրոնզե մրցանակակիր Դավիթ Սաֆարյանը(66կգ ք/կ) քառորդ եզրափակչում հանդիպեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոնտոևի հետ: Սաֆարյանը զիջեց նրան առաջին մրցափուլում, սակայն, կարողացավ հավաքվել ու մյուս երկուսում հաղթեց:

Նա դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Միխայիլ Սավան (Մոլդովա):

Մինչ այդ Սաֆարյանը հաղթել էր ֆրանսիացի Էրիկ Մաքսիմ Ֆիկեին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---