19 մարտի 2013 - 18:14 AMT
Սերժ Սարգսյան. Սուրբ Պետրոսի նվիրապետական աթոռը զբաղեցնում է հայ ժողովրդի բարեկամը

Այսօր ՎատիկանումնորընտիրՆորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանսիսկոի գահակալության արարողությունից հետո ՀՀ նախագահՍերժ Սարգսյանը շնորհավորել է նրան և նշել, որ աշխարհում առաջինը պետականորեն քրիստոնեությունը ընդունած հայ ժողովրդի համար այս իրադարձությունն առանձնահատուկ խորհուրդ և իմաստ է պարունակում: Նախագահն ուրախությամբ է փաստել, որ Սուրբ Պետրոսի նվիրապետական աթոռն զբաղեցնում է հայ ժողովրդի բարեկամը, ով քաջատեղյակ է մեր մշակույթին ու պատմությանը, ինչը նա բազմիցս փաստել է Արգենտինայում իր գործունեության ընթացքում: