18 հոկտեմբերի 2005 - 20:59 AMT
ՀՀ խորհրդարանի խոսնակը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահի հետ
Այսօր Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով քարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդի գլխավորած պատվիրակությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, դեսպան Սթիվեն Մանին: Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակին ու հեռանկարներին, Հայաստանում կատարվող սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվեց թե Հայաստանում, թե տարածաշրջանում ժողովրդավարական բարեփոխումների խորացումը, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը, համագործակցության զարգացումն ու հակամարտությունների հաղթահարումը Հարավային Կովկասում: