Ֆրեզնոյում կկանգնեցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան

PanARMENIAN.Net - Ֆրեզնոյի քաղաքապետ Ալան Օթրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ հանդիպման ժամանակ հաղորդել է, որ առաջիկայում քաղաքում կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Քաղաքապետը Արամ Առաջինին է հանձնել քաղաքի խորհրդանշական բանալին: Բացի այդ, Ֆրեզնոյի Խաղաղօվկիանոսյան համալսարանում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հանդես է եկել դասախոսությամբ, որում անդրադարձել է ԱՄՆ-ում տարբեր մշակույթների խաղաղ գոյակցության մոդելին: Որպես անհանդուրժողականության առավել անմարդկային օրինակ Արամ Առաջինը նշել է Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից: Կաթողիկոսը ընդգծել է, որ քանի որ ԱՄՆ-ն հանդես է գալիս որպես հանդուրժողականության, մարդու իրավունքների եւ արդարության պաշտպան, Միացյալ Նահանգների Կոնգրեսը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---