Վենեսուելայի կառավարությունը պարգևատրել է Կուբայի բժիշկներին Ուգո Չավեսի բուժման համար

Վենեսուելայի կառավարությունը պարգևատրել է Կուբայի բժիշկներին Ուգո Չավեսի բուժման համար

PanARMENIAN.Net - Վենեսուելայի կառավարությունը պարգևատրել է Կուբայի բժիշկներին Ուգո Չավեսի բուժման համար, որը մարտի 5-ին վախճանվեց քաղցկեղից, հայտնում են Վենեսուելայի ԶԼՄ-ները:

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կուբացի բժիշկներին հանձնվել է առաջին աստիճանի «Վենեսուելայի ազատագիրներ» շքանշանը: Ընդհանուր առմամբ պարգևատրվել է յոթ մարդ «բժկի պարտքի պրոֆեսիոնալ կատարման համար»:

2011թ. ի վեր Չավեսը չորս անգամ վիրահատվել է Կուբայում և քիմիաթերապիայի մի քանի կուրս է անցել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---