Մարտի 20-ին աշխարհում նշում են Երջանկության միջազգային օրը

Մարտի 20-ին աշխարհում նշում են Երջանկության միջազգային օրը

PanARMENIAN.Net - Մարտի 20-ին աշխարհում առաջին անգամ նշվում է Երջանկության միջազգային օրը: Այս տոնը ընդունվել է ՄԱԿ ԳՎ կողմից անցյալ տարվա հուլիսին:

ՄԱԿ-ը տարածել է Պան Գի Մունի շնորհավորական ուղերձը: «Երջանկության ձգտումը մարդկային ցանկությունների հիմքում է ընկած: Մարդիկ ձգտում են երջանիկ կյանքի, որտեղ չի լինի վախ ու կարիք, և իրենք ներդաշնակ կլինեն բնության հետ»,-հայտարարել է նա:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խոստովանել է, որ մարդկանց զգալի մասը դեռևս ծայրահեղ աղքատության մեջ է ապրում: Մարտի 20-ն ընտրվել է որպես տոնակատարության օր, քանի որ սա գարնանային գիշերահավասարի օրն է և ՄԱԿ-ը դա համարել է հավասարության նշան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---