Հայաստանում սիբիրյան խոցի 2 դեպք է արձանագրվել

Հայաստանում սիբիրյան խոցի 2 դեպք է արձանագրվել

PanARMENIAN.Net - Նախօրեին երկու անձի մոտ, որոնցից մեկը Վրաստանի քաղաքացի է, ախտորոշվել է սիբիրյան խոցի մաշկային ձևը: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանք մարտի 7-ին Վրաստանի Բոգդանովկայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղում իրականացրել են խոշոր եղջերավոր կենդանու մորթ և մարտի 15-ին վերադարձել Երևան: Հիվանդները մարտի 18-ին դիմել են բժշկական օգնության:

ԱՆ լրատվության վարչությունից հայտնում են, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը: Հիվանդների վիճակը բավարար է, կա առողջացման դրական շարժընթաց:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---