20 մարտի 2013 - 13:41 AMT
Ըմբշամարտի ԵԱ. Միհրան Ջաբուրյանը 10:0 հաշվով հաղթել է Բենկե Յուհատսին

Թբիլիսիում այսօր ընթանում են ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրվա մենամարտերը:

Մինչև 55 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Միհրան Ջաբուրյանը, որի մրցակիցը 1/8 եզրափակչում Բենկե Յուհատսն (Հունգարիա) էր: Հայ ըմբիշը հաղթեց 10:0 հաշվով:

Ջաբուրյանի մրցակիցը քառորդ եզրափակչում կլինի ռուսաստանցի Արտյոմ Գեբեկովը, որը հաղթանակի է հասել ռումինացի Անդրեյ Դուկովի նկատմամբ: