Լևոն Ջուլֆալակյան. Մեր ըմբիշները մարտական են տրամադրված և պատրաստ են ԵԱ-ին

Լևոն Ջուլֆալակյան. Մեր ըմբիշները մարտական են տրամադրված և պատրաստ են ԵԱ-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ վերջին հավաքը Եվրոպայի առաջնությունից առաջ շատ լավ է անցել:

«Մեր ըմբիշները մարտական են տրամադրված և պատրաստ են ԵԱ-ին, մնացածը գորգը ցույց կտա»,-ասել է Ջուլֆալակյանը:

ԵԱ հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնարկում են մարտի 23-ին: Հայաստանի հավաքականի կազմում են Հարություն Հովհաննիսյանը (55 կգ ), Ալեքսան Միքայելյանը (60), Սասուն Համբարյանը (66 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (74կգ), Արթուր Շահինյանը (84 կգ), Արթուր Ալեքսանյանը (96կգ) և Վաչիկ Եղիազարյանը (120 կգ):

Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը (66կգ) դարձել է Եվրոպայի ոսկե մեդալակիր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---