20 մարտի 2013 - 17:44 AMT
Սիրիայից արձակված միանգամից 5 հրթիռ է ընկել Լիբանանում

Սիրիայից արձակված միանգամից 5 հրթիռ է ընկել Լիբանանում, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ Լիբանանի Ազգային լրատվական գործակալության վրա հղումով:

Զոհեր ու ավերածություններ չկան, սակայն խուճապ է առաջացել Ալ Քասր քաղաքի բնակիչների շրջանում: Ըստ «Ալ Մանար» հեռուստաալիքի, լիբանանյան տարածքը գնդակոծվել է սիրիական Հոմս գավառից, ապստամբների կողմից:

Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը դատապարտել է Լիբանանի տարածքի ռմբակոծությունը սիրիական ՌՕՈւ կողմից: Սիրիայի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ ավիահարվածի մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: