Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ

Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ

PanARMENIAN.Net - Լոնդոնում, որտեղ անցնում է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների հանդիպումը, Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ:

Հինգ ժամից ավելի պայքարից հետո Արոնյանը կարողացավ 72-րդ քայլում պարտիան ավարտել ոչ ոքի, առաջ անցնելով պարտիայի ընթացքում առավելություն ունեցող Կրամնիկից։

Նշենք, որ սև խաղաքարերով խաղացող Մագնուս Կարլսենը չկարողացավ հաղթել Վասիլի Իվանչուկին, պարտիան ավարտելով ոչ ոքի: Սվիդլեր-Գելֆանդ, Գրիշչուկ-Ռաջաբով զույգերը ևս կիսեցին միավորները:

Արոնյանն ու Կարլսենն առաջին տեղը կիսում են 3.5-ական միավորով։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---