21 մարտի 2013 - 12:53 AMT
Դամասկոսը գնդակոծվել է ականանետներից

Գրոհայինների արձակած ականային արկը պայթել է Սբ. Աստվածամոր եկեղեցու մոտ քրիստոնեական Քասաա թաղամասում: Ինչպես հայտնում է տեղի հեռուստատեսությունը, զոհվել է մեկ երեխա, ևս մի քանի հոգի վիրավորվել են:

Դա տեղի է ունեցել այն պահին, երբ նախագահ Ասադը այցելում էր Գեղեցիկ արվեստների կենտրոն, որտեղ նա հանդիպելու էր զոհված ուսուցիչների, ուսանողների ու աշակերտների ընտանիքներին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: