21 մարտի 2013 - 12:10 AMT
Գրիգոր Գրիգորյանն ու Անդրանիկ Գալստյանը ԵԱ-ում ելույթները կսկսեն 1/8 եզրափակչից

Թբիլիսիում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում այսօր տեղի կունենան ազատոճայինների մենամարտերը մինչև 74 ու 120կգ քաշային կարգերում:

74կգ քաշային կարգում ազատ ոճի ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը ելույթը կսկսի 1/8 եզրափակչից, նրա մրցակիցը կլինի Ապոստոլոս Տասկուդիս (Հունաստան)-Բեկա Նամիտչեիշվիլի (Իսրայել) զույգի հաղթողը, իսկ Անդրանիկ Գալստյանինը՝ Նիկ Մատուխինը (Գերմանիա):

Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ առայժմ նվաճել է Դավիթ Սաֆարյանը 66կգ քաշային կարգում: