21 մարտի 2013 - 12:08 AMT
Որքանով ID-քարտերը կարող են փոխարինել անձնագիրը

2014 թվականից ի վեր Հայաստանում կգործի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ և շուրջ 270 000 քաղաքացիների համար պետք է մատչելի լինի տեղեկատվությունն անձնական հաշիվների մասին: Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, բացելով կառավարության նիստը, ասել է, որ քաղաքացիների կողմից կառավարության հասցեին բողոքներ են ստացվում այն մասին, թե ինչ չափով նրանք կկարողանան օգտվել նույնականացման քարտերից տարբեր ծառայություններ ստանալու համար: Մասնավորապես, խոսքը գնում է նրա մասին, որ, օրինակ, բանկերում ու նոտարական գրասենյակներում քարտից բացի գործարք կնքելից նաև անձնագիր են պահանջում:

Ինչպես հայտնել է ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, այսօրվա դրությամբ նույնականացման քարտի հայտ է ներկայացրել 64 000 քաղաքացի, ստացել է քարտը 62 000-ը: Ավելին, ըստ ՀՀ «Նույնականացման քարտերի մասին օրենքի», քարտը հավասարազոր է անձնագրին:

Իր հերթին կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը պարզաբանել է, որ խնդիրն այն է, որ շատ կազմակերպություններ չեն տեղադրել քարտերից տեղեկատվություն ստացող սարքեր, իսկ բանկերի դեպքում անհրաժաշտություն է առաջանում ճշտելու հաճախորդի բնակության վայրը:

Այնուամենայնիվ, ինչպես հավաստիացրել է աշխատանքի ու սոցհարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, այսօրվա դրությամբ հանրապետությունում կա քարտ «ճանաչող» սարքերի անհրաժեշտ քանակություն, մնում է դրանք տեղադրել