21 մարտի 2013 - 12:04 AMT
2013թ. տնտեսական աճի համար կառավարությունը մտադիր է ակտիվացնել շինարարության ոլորտը

Բացելով կառավարության նիստը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուշադրությունը դարձրել էր այն բանին, որ դեռ 2013թ. հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական աճի լավ ցուցանիշ է գրանցվել: Վարչապետը ուշադրությունը դարձրել էր այն բանին, որ դեռ խնդիրներ կան շինարարության ոլորտում, որտեղ 8 տոկոս անկում էր արձանագրվել:

Նախօրեին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է պաշտոնական տվյալները, որոնց համաձայն տնտեսական ակտիվությունը երկրում 2013թ. հունվար-փետրվարին նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ 8 տոկոս է կազմում, արդյունաբերության ոլորտը շարունակում է երկնիշ աճ ունենալ՝ 16 տոկոս աճ, անկում է գրանցվել միայն շինարարության ոլորտում:

Գործադիր մարմնի ղեկավարը հանձնարարել է քաղաքաշինության, ֆինանսների նախարարություններին ու ԿԲ ղեկավարին խորհրդակցություններ անցկացնել և հրավիրել ոլորտի ներկայացուցիչներին, հասկանալու համար, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել աճ ապահովելու համար 2013 թվականին, և անհրաժեշտության դեպքում իրականացնել կառավարական ծրագրեր: