21 մարտի 2013 - 13:04 AMT
CSIS.ՌԴ գլխավոր շահերը Կովկասում են, Կենտրոնական Ասիայում և Արևելայն Միջերկրականում

Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արևելայն Միջերկրականի տարածաշրջանը Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի շահերի խաչաձևման հիմնական կետերն են և անորոշության տարածքը խոշոր տարածաշրջանային խաղացողների փոփոխվող գերակայությունների համատեքստում: Նման եզրակացության են եկել Վաշինգտոնի Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) նախաձեռնած հետազոտության հեղինակները: Վաշինգտոնում հրապարակել են զեկույցը Ռուսաստան-Իրան, Ռուսաստան-Թուրքիա և Իրան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների մասին՝ «արաբական գարնան» և Սիրիայում քաղաքացիական պատերազմի համատեքստում: Ինչպես նշում են հեղինակները, «Սիրիան գլխավոր փոփոխվող մեծությունն է Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռանկյունում»,-նշում է նախագծի տնօրեն Ստեֆան Ֆլանագանը: Նա նշում է, որ Թուրքիան մտադիր է ընդլայնել գործընկերությունը ինչպես ՌԴ, այնպես էլ Իրանի հետ:

Տարածաշրջանային համատեքստում հեղինակները խորհուրդ են տալիս «ուշադիր հետևել Կովկասի իրավիճակին», որտեղ ՌԴ, Թուրքիայի ու Իրանի շահերը «ակնհայտորեն բախվում են»: Կենտրոնական Ասիայում, ըստ վերլուծաբանների, բոլոր երեք երկրներն ու ԱՄՆ-ն մտահոգված են նույն խնդիրներով, հայտնում է VOA News-ը: