Կառավարությունը 52,6 մլն դրամ է հատկացրել անտառապատման համար

Կառավարությունը 52,6 մլն դրամ է հատկացրել անտառապատման համար

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը լրացում է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ և ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել 52 մլն 600 հազար դրամ, որով կանտառապատվեն Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հեկտարից շուրջ 31 հեկտարը, Արթիկ քաղաքի շրջակայքի շուրջ 20 հեկտար տարածքը, ինչպես նաև մասնակիորեն կֆինանսավորվի ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի վարչական ապարատի պահպանման ծախսը։

Վարչապետը հիշեցրել է, որ ըստ պայմանավորվածության, Երևանի քաղաքապետարանը պետք է կառավարություն ներկայացնի կանաչապատման համալիր ծրագիր։ «Քանի որ առաջին փուլը մենք հաջողությամբ ավարտեցինք նաև այս հատկացումով, անհրաժեշտ է մտածել հաջորդական ծրագրերի մասին, որովհետև Երևան քաղաքի էկոլոգիական վիճակը պետք է բարելավենք նաև այս միջոցառման շնորհիվ», - ասել է Տիգրան Սարգսյանը։ Վարչապետին զեկուցել են, որ ծրագրի ֆինանսավորման այլ աղբյուրները ևս ճշտելուց հետո` մեկ ամսից, կներկայացվի այդ փաստաթղթի նախագիծը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---