Ըմբշամարտի ԵԱ. Գրիգոր Գրիգորյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Ըմբշամարտի ԵԱ. Գրիգոր Գրիգորյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը (74կգ) Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնությունում հաղթել է մոլդովացի Ալեքսանդր Բուրկային:

Առաջին մրցափուլում հայ մարզիկը հաղթեց 1:0 հաշվով, իսկ երկրորդում՝ 5:0: Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Անիուար Գեդուև (Ռուսաստան)-Լեոնիդ Բազան (Բուլղարիա) զույգի հաղթողը:

Մինչ այդ Գրիգորյանը երկու մրցափուլերում ավելի ուժեղ գտնվեց, քան Ապոստոլոս Տասկուդիսը Հունաստանից:

Ազատ ոճի հայ ըմբիշներից Եվրոպայի չեմպիոն դարձավ Դավիթ Սաֆարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---