21 մարտի 2013 - 17:22 AMT
Երևանի քաղաքապետի թեկնածու. Մենք պայքարելու ենք ոչ թե անձերի, այլ` համակարգի դեմ

Երևանի ավագանու ընտրություններին «Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորած Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ դաշինքը հաղթանակ կիրացնի և կամրագրի մայիսի 5-ին: Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ սա «Ժառանգության» պայքարը չէ, այլ՝ «փետրվարի 18-ին հաղթած «Բարևի հեղափոխության» հաղթանակն է»:

«Մենք պայքարելու ենք ոչ թե անձերի, այլ` համակարգի դեմ: Տարոն Մարգարյանը ՀՀԿ առաջին համարն է, իսկ մեր պայքարը համակարգի դեմ է»,- նա:

Ավելացնենք, որ Երևանի Ավագանու ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության ցուցակում Արմեն Մարտիրոսյանին հաջորդում են Անահիտ Բախշյանը, Մեսրոպ Մովսիսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Գագիկ Բաղդասարյանը, Արթուր Գասպարյանը, Դավիթ Սանասարյանը, Արթուր Իսպիրյանը, Կարլեն Ալեքսանյան, Անի Քոչարը և այք: Ցուցակը «Ժողովրդավարական ուղի», «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական», «Ժողովրդավարական հայրենիք», «Պահպանողական» կուսակցությունների հետ համատեղ է: