21 մարտի 2013 - 17:31 AMT
Հայաստանում ԱՄՆ դեսպանը ուշադրությամբ հետևում է հետընտրական զարգացումներին

Այսօր դեսպան Հեֆերնը հանդիպում ունեցավ ԱՄՆ քաղաքացի Նարինե Էսմայելի հետ՝ քննարկելով փետրվարի 18-ի ընտրությունների դիտարկումների արդյունքում Նարինե Էսմայելի հաղորդած ընտրախախտումների փաստով հարուցված գործը:

Դեսպանատնից հայտնում են, որ դեսպանը կշարունակի մեծ ուշադրությամբ հետևել Էսմայելի գործին, ինչպես նաև հետընտրական զարգացումներին

: Աղբյուրը հայտնում է նաև, որՄիացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աշխատանքը Հայաստանի կառավարության ու ժողովրդի հետ՝ օգնելու ամրապնդել ժողովրդավարական գործընթացները, որոնք կերաշխավորվեն կարծիքներ ու տեսակետներ հայտնելու բոլորի ազատությունը՝ առանց հետապնդումների կամ հալածանքների վախի: