21 մարտի 2013 - 18:23 AMT
ՀՅԴ-ն ԿԸՀ ներկայացրեց 65 հոգանոց ցուցակ. Առաջին հորիզոնականում Արմեն Ռուստամյանն է

Երևանի ավագանու ընտրություններին Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ներկայացրել է 65 հոգանոց ցուցակ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:

Ցուցակը գլխավորում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, նրան հաջորդում են Աղվան Վարդանյանն ու Արսեն Համբարձումյանը: