Ազատ ոճի ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը ԵԱ գրավեց 4-րդ տեղը

Ազատ ոճի ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը ԵԱ գրավեց 4-րդ տեղը

PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում մինչև 74 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը ուժերը չափեց բուլղարացի Լեոնիդ Բազանի հետ:

Երկու մրցափուլերում մրցակիցն ավելի ուժեղ գտնվեց և հաղթեց 2:1 և 4:0 հաշվով: Հայ մարզիկը գրավեց չորրորդ հորիզոնականը:

Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր է դարձել Դավիթ Սաֆարյանը, որը հանդես է գալիս մինչև 66 կգ քաշային կարգում:

Մարտի 22-ին Թբիլիսիի գորգում ելույթ կունենա Մուսա Մուրթազալիևը (84 կգ), իսկ մարտի 23-ից պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---