21 հոկտեմբերի 2005 - 14:12 AMT
ԵՄ-ն ակնկալում է հայ-թուրքական սահմանի շուտափույթ բացում
ԵՄ-ն ակնկալում է թուրք-հայկական սահմանի շուտափույթ բացում, ինչը թույլ կտա վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Կարս-Գյումրի երթուղիով` «բարդ» Կարս-Ախալքալաք երթուղով նոր հատվածի շինարարության փոխարեն: Այդ մասին հայտարարել է Եվրոպական Միության միասնական պաշտպանական եւ արտաքին քաղաքական հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավյեր Սոլանան: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո Խավյեր Սոլանան ասել է, որ գոյություն ունեցող տրանսպորտային հաղորդակցությունների օգտագործումը շատ ավելի գերադասելի է, քան նոր երկաթուղու շինարարության մեջ մեծ միջոցների ներդրումը: Նրա խոսքերով, հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված հարցերի լուծման ժամանակ հարկավոր է բարի կամք, եւ ԵՄ-ն հույս ունի, որ այն կցուցաբերվի երկու կողմերից, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: