21 հոկտեմբերի 2005 - 14:42 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտի օգնական. ղարաբաղյան խնդիրը անհնար է լուծել ռազմական ճանապարհով
«Լեռնային Ղարաբաղի խնդիրը անհնար է լուծել ռազմական ճանապարհով»: Նման հայտարարությամբ հանդես է եկել այցով Ադրբեջանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդը: Նրա կարծիքով, ներկայումս լավ իրավիճակ է ստեղծվել խնդրի խաղաղ կարգավորման համար: Դ.Ֆրիդը կոչ է անում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարությանը գնալ փոխզիջումների ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը ասել է նաեւ, որ պաշտոնական Վաշինգտոնը հանդես է գալիս խնդրի արդար լուծման օգտին: