Հավակնորդների մրցաշար. Շուրջ վեց ժամ խաղալուց հետո Արոնյանը հաղթեց Ռաջաբովին

Հավակնորդների մրցաշար. Շուրջ վեց ժամ խաղալուց հետո Արոնյանը հաղթեց Ռաջաբովին

PanARMENIAN.Net - Լոնդոնում այսօր ընթացան հավակնորդների մրցաշարի վեցերորդ տուրի հանդիպումները: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հանդիպեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ:

Չնայած Արոնյանը խաղում էր սևերով, բայց հանդիպումը հիմնականում ընթանում էր հավասար պայքարում:

Այն բանից հետո, երբ Մագնուս Կարլսենը հաղթեց Պյոտոր Սվիդլերին, Արոնանն սկսեց գործել ավելի ագրեսիվ, քանի որ նորվեգացին արդեն վաստակել էր 4,5 միավոր և միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը:

Ի վերջո, շուրջ վեց ժամ խաղալուց հետո, Արոնանը հանդիպման 54-րդ քայլում կարողացավ Ռաջաբովին մատ անել ու հաղթանակ տոնել:

Այս տուրից հետո Արոնանը վաստակեց 4,5 միավոր և Կարլսենի հետ կիսում է 1-2 տեղերը:

Մարտի 22-ին շախմատիստները հանգստանում են, իսկ մեկ օր անց Արոնյանը կհանդիպի Ալեքսանդր Գրիշչուկին (Ռուսաստան):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---