22 մարտի 2013 - 11:34 AMT
Իվան Վոլինկինը նշանակվել է Հայաստանում ՌԴ դեսպան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իվան Վոլինկինին նշանակել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան: Համապատասխան հրամանագիրը զետեղված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

Վոլինկինն այդ պաշտոնում կփոխարինի Վյաչեսլավ Կովալենկոյին, որը գլխավորում էր Հայաստանում ՌԴ դեսպանությունը 2009 թվականից: Նախկինում Իվան Վոլինկինն աշխատել է որպես ՌԴ ԱԳՆ գլխավոր քարտուղարության ղեկավարի տեղակալ: