22 մարտի 2013 - 13:21 AMT
Կրիշտոֆ Բոբինսկի. Ադրբեջանում ազատ ընտրությունների շանսերը թույլ են

Open Democracy կայքում հրապարակված հոդվածում «Unia & Polska» հետազոտական կենտրոնի նախագահ քաղաքագետ Կրիշտոֆ Բոբինսկին, խոսելով նախագահական ընտրությունների մասին Հարավային Կովկասում, գրում է, որ Ադրբեջանում ազատ ընտրությունների շանսերը թույլ են: «Ընդդիմությունը ճնշման է ենթարկվում իշխանությունների կողմից, ցույցերը Բաքվում ցրվում են, իսկ օրենսդրությունը այժմ մտադիր է սահմանափակել ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը»,-ասել է Բոբինսկին:

Ըստ նրա, Վրաստանում, հակառակը, իրավիճակը հուսադրող է: Բիձինա Իվանիշվիլիի նոր ընդդիմությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, նախագահը ընդունեց արդյունքները ու խաղաղ հանձնեց իշխանությունը»,-ասել է Բոբինսկին:

Ինչ վերաբերում է Հայաստանում կայացած նախագահական ընտրություններին, ապա, ըստ նրա, ընտրություններն ավելին են, քան ուղղակի մրցակցությունը քաղաքական գործիչների միջև: «Արևելյան Եվրոպայի բառապաշրում դա կոչվում է «վարչական ռեսուրսի չարաշահում» և վաղուց արդեն քննադատության է ենթարկվում, սակայն, նույնքան կանոնավոր կերպով պաշտոնյաներն անտեսում են այդ քննադատությունը:

«Հայաստանի ընտրությունները երբեք չեն գրավել միջազգային մամուլի ուշադրությունը: Քիչ հավանական է, որ նախագահական ընտրությունները Վրաստանում ու Ադրբեջանում ուշադրություն գրավեն»,-ասել է լեհ փորձագետը: