22 մարտի 2013 - 14:40 AMT
Բարաք Օբաման ծաղկեպսակներ է դրել սիոնիզմի հիմնադրի ու Իցհակ Ռաբինի շիրիմներին

Այսօր առավոտյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծաղկեպսակներ է դրել սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Հերցլի ու Իսրայելի նախկին վարչապետ Իցհակ Ռաբինի շիրիմներին:

ԱՄՆ նախագահը այցելել է նաև Հրեական ժողովրդի աղետի ու հերոսության «Յադ վա-շեմ» թանգարան, նա հանդիպելու է նաև վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ:

Իսրայելից ԱՄՆ նախագահը կմեկնի Աման: