22 մարտի 2013 - 16:44 AMT
Կիպրոսի բանակցություններն ԵՄ հետ հասել են եզրագծին

Կիպրոսի ու միջազգային վարկատուների ներկայացուցիչների բանակցությունները մոտենում են եզրագծին, հայտարարել է Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Խրիստոս Ստիլիանիդիսը:

«Առաջիկա ժամերին մենք կարևոր որոշումներ ենք կայացնելու, կոշտ ընտրություն անելու համար: Առաջիկա ժամերին կորոշվի երկրի ճակատագիրը»,-ասել է նա:

Կիպրոսին 10 մլրդ եվրո են խոստացել հատկացնել ԵՄ-ն ու ԱՄՀ-ն, եթե Կիպրոսն ինքնուրույն հայթայթի 5,8 մլրդ եվրո: