ԱԺ մտնել փորձող երիտասարդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

ԱԺ մտնել փորձող երիտասարդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

PanARMENIAN.Net - Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց Բժշկական համալսարանի մամուլի քարտուղար Վիկտորիա Անիկինան, 25-ամյա Վրեժ Գալստյանը, որն այսօր դանակով զինված փորձել էր մտնել Աժ տարածք, գտվում է N 1 համալսարանական հիվանդանոցում:

«Նա ստացել է ազդրի հրազենային վնասվածք, որը միջին ծանրության է: Այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բայց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Անիկինան:

Նշենք, որ ԱԺ անվտանգության աշխատակիցները Գալստյանին զգուշացրել էին, որ չի կարող ներս մտնել, բայց նա չէր լսել նրանց, ինչից հետո ԱԺ անվտանգության աշխատակիցները դիմել են հրազենի օգնությանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---