Հայաստանի ներկայացուցիչ Մուսա Մուրթազալիևը նվաճեց ԵԱ արծաթե մեդալ

Հայաստանի ներկայացուցիչ Մուսա Մուրթազալիևը նվաճեց ԵԱ արծաթե մեդալ

PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչ Մուսա Մուրթազալիևը Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում, որը ընթանում է Թբիլիսիում, նվաճեց արծաթե մեդալ:

Մինչև 84 կգ քաշային կարգի եզրափակչում Մուրթազալիևը հանդիպեվ վրացի Դաթո Մարշագիշվիլու հետ: Առաջին մրցափուլում վրացի ըմբիշը կարողացավ գլորում կատրել և հաղթել 2:0 հաշվով:

Երկրորդում ևս վրացին ավելի ուժեղ գտնվեց և կրկին հաղթեց 2:0 հաշվով:

Այսօր Մուրթազալիևը մինչև եզրափակիչ գոտեմարտ տարել է երեք հաղթանակ: Նա ուժեղ գտնվեց Միխաել Բոդնարից (Սլովակիա), Իբրահիմ Ալդատովից (Ուկրաինա) և Պիոտոր Յնուլովից (Մոլդովա):

Հայաստանի ազատ ոճի հավաքականից ոսկե մեդալակիր է դարձել Դավիթ Սաֆարյանը (66 կգ):

Մարտի 23-ին պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ըմբիշները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---