23 մարտի 2013 - 10:59 AMT
Չեխիայի հավաքականը Հայաստանի հետ խաղից առաջ զիջել է Դանիային

Դանիայի հավաքականը երկրորդ խաղակեսում պարտություն է հասցրել Չեխիայի ընտրանուն ԱԱ-2014 ընտրական փուլի B խմբի խաղում: Մորտին Օլսենի սաները առաջին հաղթանակն են տոնել ընթացիկ փուլում: Դանիան վաստակել է 5 միավոր և B խմբում 3-րդ տեղում է: 5 միավոր ունի նաև Չեխիան, որը 4-րդ տեղում է:

Բուլղարիան, որը դեռևս ոչ մի պարտություն չի կրել ընտրական փուլում, օգտվել է նրանից, որ «սկուադրա աձուրան» չէր խաղում: Բուլղարացի ֆուտբոլիստները 6 անպատասխան գնդակ են ուղարկել Մալթայի դարպասը: Նրանք վաստակել են 9 միավոր և 2-րդ տեղում են՝ զիջելով Իտալիային միայն մեկ միավոր:

Մարտի 26-ին Հայաստանի հավաքականը, որը 3 միավորով 4-րդ տեղում է, կընդունի Չեխիային, Դանիան կխաղա Բուլղարիայի հետ, իսկ Մալթան՝ Իտալիայի: