23 մարտի 2013 - 12:08 AMT
Փարիզն ու Լոնդոնը համոզում են ԵՄ անդամներին հրաժարվել զենքի առաքման էմբարգոյից սիրիացի ընդդիմադիրներին

Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան շաբաթ օրը կվերսկսեն իրենց փորձերը՝ համոզել Եվրամիության մյուս անդամներին, որ հարկավոր է չեղյալ հայտարարել զենքի մատակարարման էմբարգոն սիրիացի ընդդիմադիրներին: Այդ թեման գերիշխող կլինի Եվրամիության երկրների ԱԳՆ ղեկավակրների հանդիպման երկրորդ օրը: Փարիզն ու Լոնդոնը գտնում են, որ Ռուսաստանն ու Իրանը զինում են Սիրիայի կառավարական զորքերին, հայտնում է «Ինտերֆաքսը»: